Open news feed Close news feed
A A
Video

«Դ!ԵՄ ԵՄ» . Կա կոնկրետ քաղաքական պատվեր (video)

«ԴԵՄ ԵՄ» քաղաքացիական շարժումն առաջիկայում նախատեսում է բողոքի նոր ակցիաներ: Նրանց չի բավարարել ԱԺ ընդունած «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի` Կառավարության նոր նախագիծը: Այս նախագծով պետական աշխատակիցները կսկսեն վճարել սոցիալական նպատակային վճար դարձած պարտադիր բաղադրիչը, իսկ մասնավոր հատվածը համակարգին կանցնի 2017թ.-ից։ «Դեմ եմ»-ի անդամ Արսեն Մանուկյանի խոսքով. «Այս օրինագիծը որեւէ կապ չունի հասարակության բարեկեցիկ ծերության հետ: Սա սպասարկում է միայն նեղ խմբակային շահ, եւ անցկացնել մի օրինագիծ` կանոնակարգային այսքան օրենքներ խախտելով, մի օրում` 15 րոպեի ընթացքում, անել երկու ընթերցում, սա ցույց է տալիս, որ կա կոնկրետ քաղաքական պատվեր, որը երեւի իջնում է ՀՀԿ ավելի բարձր ատյաններից»: