A
A
Ծեծկռտուք ոստիկանների ու քաղաքացիների միջեւ (video)
Support A1+!Ոտիկաններին հաջողվեց հրելով ու ծեծելով որոշ քաղաքացիների՝ բացել ոստիկանական մեքենայի ճանապարհը, որը տեղափոխում էր բերման ենթարկվածներին։ «Ա1+»-ի թղթակիցն ականատես է եղել ծեծկռտուքի՝ քաղաքացու եւ ոստիկանի միջեւ։ Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչները քիչ առաջ փակեցին Սարյան փողոցը՝ նստելով ասֆալտին։ Նրանք «ամոթ-ամոթ» են գոռում։ Քաղաքացիները պահանջում են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին, ով կգա ու բացատրություն կտա էլեկտրաէներգիայի թանկացման համար։ Ոստիկանները շղթա են կազմել եւ փորձում են ակտիվիստներին բարձրացնել գետնից։ Կոշտ պայքարից հետո ոստիկաններին հաջողվեց մասամբ բացել ճանապարհը։