Open news feed Close news feed
A A
Video

ՀՀԿ պատգամավորը՝ «ԴԵՄ ԵՄ»-ի մասին (video)

ԱԺ ամբիոնից ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն անդրադարձավ այսօր խորհրդարանի մոտ «ԴԵՄ ԵՄ» քաղաքացիական շարժման անցկացրած բողոքի ակցիային: «Այդ տղաներին ու աղջիկներին բերել էին ԱԺ շենքի մոտ, որպեսզի անեծքներ հնչեցնեն ՀՀԿ պատգամավորների հասցեին: Մինչդեռ ընդդիմությունը բառիս բուն իմաստով ստախոսությամբ է զբաղված: Սուտ ընդդիմություն ձեւանալով՝ նրանք փորձում են իրենց շառավղի շուրջ հավաքել մարդկանց, որոնց ականջները լսում են միայն ընդդիմությանը, հալած յուղի տեղ ընդունում նրանց ասածները, իսկ իշխանությանը չեն լսում: Ընդդիմությունը խաբում է ժողովրդին ու ասում՝ ինչ մենք ենք անում, դա շատ լավ է, իսկ ինչ անում է իշխանությունը՝ վատ է: Այս գործելաոճը շատ վատ է անդրադառնալու նրանց հետագայի վրա»,- հայտարարեց Սուքիաս Ավետիսյանը: