Open news feed Close news feed
A A
Video

Ուորլիքը Կազիմիրովին չի զարմացրել (video)

Ադրբեջանցի վերլուծաբանները Մինսկի խմբի ռուս նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովին համարում են հայերին ծախված, նրա մասին գրում են սարսափելի բաներ. «Քյոփակ, ես մտածում էի, թե նա մեռել է»։ Ի՞նչ անի Վլադիմիր Կազիմիրովը, 14 տարի է, ինչ անցել է թոշակի, բայց նրան հանգիստ չի տալիս Ղարաբաղի խնդիրը։ Ինքը չգիտի՝ ինչպես վարվել այն երկիր հետ, որը Հայաստանին սպառնում է պատերազմով. «Ցանկացած միջնորդ, որն զբաղվում է հակամարտության լուծմամբ, կարո՞ղ է այդ մարդը ծափահարել այն կողմին, որն սպառնում է պատերազմական գործողությունների վերսկսումով»։ Այսօր նախկին համանախագահը չի կարող կանխատեսել՝ կլինեն պատերազմական գործողություններ, թե ոչ։ Բայց դրանք հարց չեն լուծի։ Ըստ նրա, Հայաստանի անդամակցությունը Եվրասիական միությանը նույնպես կապ չի ունենա հակամարտության հետ. «Դա, ինչպես ասում են, աջ ձեռքով ձախ ականջը քորելու նման բան է։ Ինչ-որ շատ «իմաստուն» կլինի»։