Open news feed Close news feed
A A
Video

Տուգանքների մասին նախագիծն անցավ (video)

98 կողմ, 2 դեմ, 5 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ԱԺ-ն այսօր արտահերթ նիստում ընդունեց «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքում նախատեսված փոփոխությունները: Այս նախագծով առաջարկվում էր էականորեն նվազեցնել երթեւեկության խախտումների դեպքում տրանսպորտային միջոցների տուգանքների չափերը: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց՝ քանի որ այս նախագիծը բխում է նաեւ քառյակի ներկայացրած պահանջներից, ապա իրենք կողմ կքվեարկեն: ԱԺ-ն հաստատեց նաեւ «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարեց, որ ուղղակի պետք չէ քվեարկել այս օրենքը, քանի որ այնտեղ գտած ձեւակերպումներն ուղղակի անհեթեթություններ են: Հիշեցնենք, որ օրենքում մասնավորապես նշված է՝ արգելվում է կենդանիներին վախեցնել, արգելվում է կենդանիներին՝ միմյանց նկատմամբ սադրել, արգելվում է կենդանիների եղունգները հեռացել, ամորձատել առանց ցավազրկման: