Open news feed Close news feed
A A
Video

Երթն ավարտվեց Մաշտոց պուրակում (video)

«Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» նախաձեռնությունը սկսում է իր երթը դեպի կառավարության շենք՝ ակնկալելով ստանալ վարչապետի պատասխանն իրենց հարցերին։ Նախաձեռնության անդամ Սահրադ Պետրոսյանը հիշեցնում է, որ հունիսի 13-ին իրենք վարչապետին նամակ են հղել՝ նշելով, որ Աֆրիկյանների շենքի ապամոնտաժումը հակասում է հուշարձանների մասին օրենքին, մի շարք կոնվենցիաների պահանջներին եւ պետք է դադարեցվի։ Արդեն լրացել է հարցման պատասխանն ստանալու ժամկետը, եւ նախաձեռնության անդամները քիչ անց կփորձեն անձամբ վարչապետից ստանալ այն։