A
A
Քառյակը կշտկի իր սխալը.Լևոն Զուրաբյան (video)
Support A1+!ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը համաձայն է Սերժ Սարգսյանի երեկ ասված այն մտքի հետ, որ 12 կետերը շարադրելիս քառյակն առնվազն լեզվաշարադրական մեկ բացթողում է ունեցել. «Միակ լեզվաշարադրական սխալը, որ քառյակն արել է, այն է, որ Սերժ Սարգսյանի հրաժարականը չի պահանջել։ Էդ էլ կշտկենք»։ ՀԱԿ քարտուղար Արամ Մանուկյանին զվարճացրել է Սերժ Սարգսյանի այն միտքը, որ եթե քառյակն ուզում է համագործակցել իշխանության հետ, 12 կետերից պետք է բացառվեն «պահանջում ենք» բառերը. «Չենք հասկացել, որ ուզում ենք համագործակցել ու գրել ենք, որ պահանջում ենք։ Ես չգիտեմ՝ ոնց եմ մեղքերս քավելու»։