Open news feed Close news feed
A A
Video

«Հայաստանը դռան դիմաց է, բայց հանուն Ադրբեջանի չեն թողնում ներս» (video)

«Եթե ցանկանում են իշխանափոխություն անել, ապա այդ դեպքում գյուղմթերքների ետևից ինչո՞ւ են ընկել»,- այսօր խորհրդարանական ընդդիմության 12 կետերի մասին խոսելիս հարց բարձրացրեց «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը։ Նա նաև ասաց, որ քառյակի բարձրացրած հարցերը խորհրդարանական 4 խմբակցությունների օրակարգում են, ուստի այնքան էլ պարտադիր չէ, որ «Ժառանգության» բոլոր անդամները կողմ լինեն այդ կետերին։ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Լևոն Մարտիրոսյանը նշեց, որ ոչ իշխանական ուժերը պայքարի քաղաքակիրթ մեթոդ են ընտրել. «Այդուհանդերձ չպետք է ուլիտիմատումներով խոսեն։ Եթե ուզում են այդ կետերը իրագործել, հարկավոր է համագործակցել»,- ասաց նա։