«Դեմ եմ»-ը կարող է դիմել միջազգային դատարան (video)
Support A1+!«Դեմ եմ» նախաձեռնության անդամների միակ մտահոգությունն այն է, որպեսզի ԱԺ-ում այսօր հավանության չարաժանանա Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենքի նախագիծը, որով պարտադիր կուտակայինի միայն անունն է փոխվել՝ դառնալով սոցիալական վճար։ Իրականում հարվածի տակ են մնում պետական հիմնարկները։ Այսօր «Դեմ եմ»-ը ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա կանցկացնի։ Ինչպես նշեց նախաձեռնության անդամ Գեւորգ Գորգիսյանը, քաղաքացիական նախաձեռնությունը շարունակվելու է, եւ չի բացառվում, որ իրենք դիմեն միջազգային դատարան, քանի որ օրենքը հակասահմանադրական է՝ պարտադիրը պետք է վերացվի։ Անդրադառնալով այն հարցին, թե ինչու չեն պայքարում Հովիկ Աբրահամյանի ղեկավարած կառավարության դեմ, ասուլիսի բանախոսները նշեցին, որ իրենք ոչ թե անձերի դեմ են պայքարում, այլ տվյալ պետական կառույցի։