«Դուրս մեր գրպանից». ասուլիս կառավարության դիմաց (video)
Support A1+!«Դուրս մեր գրպանից» քաղաքացիական նախաձեռնության անդամները կառավարության շենքի դիմաց կազմակերպել էին մամուլի ասուլիս՝ իրազեկելու վաղը կայանալիք ավտոերթի մասին՝ ընդդեմ Կարմիր գծերի և արագաչափերի համար սահմանված տուգանքների։ Վարորդները հարց են բարձրացնում. «Եթե արագաչափերը և տեսախցիկները չեն նպաստել տուգանքների նվազմանը, և ըստ 2014 թվականի վիճակագրության՝ խախտումները շատացել են, ապա ինչո՞վ են արդարացված այդ արագաչափերը, նշանակում է՝ դրանք նպատակահարմար չեն»։ Վարորդ Արտաշ Միսակյանին զարմացնում է, որ առանց պետական ստանդարտների՝ տուգանքների չափեր են որոշում. «Իրանք իբր գնում են զիջումների, իբր տուգանքներն իջեցնում են։ Պետք է հասկանալ, որ չկա պետական ստանդարտ՝ ո՞վ է որոշել, որ պետք է 1000 դրամ վճարել, նույն ձևով կարող էին 100.000 սահմանել և իջեցնել 50.000 --ի։ Նախ և առաջ դա ապօրինի գանձում է»։