Open news feed Close news feed
A A
Video

«Ռուսաստանն այդքան ֆիքստուլ չի, ինչքան Ամերիկան» (video)

Ինչո՞ւ է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տարածքը մեծ։ «Դեպի Եվրասիական միություն» շարժման անդամներն այսօր Հայաստանում Ամերիկայի դեսպանատան մոտ էին դեռեւս 2013թ-ին իրենց բարձրացրած հարցի պատասխանը ստանալու համար։ Մինչ օրս նրանք չեն կարողանում պարզել, թե օրինական հիմքերով քանի՞ հեկտար տարածք է տրամադրվել ամերիկացիներին։ Թե ինչու շարժումը հենց Եվրասիական միություն մտնելու շեմին իրենց անպատասխան նամակի մասին հիշեց՝ այդպես էլ պարզ չդարձավ։ Հստակ է մի բան՝ նրանք գտնում են, որ ԱՄՆ դեսպանատունը մեր երկրում ավելի փոքր տարածք պետք է զբաղեցնի։ Գագիկ Հակոբյանը, ով իրեն ռուսամետ է համարում, համոզված է՝ Ռուսաստանի դեսպանատունը նման քայլ իրեն թույլ չէր տա. «Ռուսաստանը տենց սխալ բան չէր անի, նա ֆիքստուլ չի, համեստ մարդիկ են։ Ամերիկան ա, որ սաղին խառնում ա»։