A
A
Ջավախքը կղեկավարեն հայերը՝ Վրաստանի շահերից ելնելով (video)
Support A1+!Հայաբնակ Ջավախքը նոր ղեկավարներ ունի. Վրաստանում կայացած տեղական ինքնակառավարման ընտրությունների ժամանակ Նինոծմինդա քաղաքում 80 տոկոսով անցել է Գագիկ Կասլյանը, իսկ Ախալքալաքում՝ Էդուարդ Սարգսյանը՝ 60 տոկոս ձայների թվով։ Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանի խոսքով՝ անգամ ազգությամբ հայ քաղաքապետերից զգալի փոփոխություններ ակնկալել պետք չէ. «Պետք է հասկանալ, որ նրանք կուսակցական են ՝ «Վրացական երազանք» կուսակցության անդամներ են և կանեն այն, ինչ կբխի կուսակցության շահերից։ Եթե կուսակցության շահերը համընկներ հայ համայնքի շահերին, ապա շատ լավ կլինի, եթե ոչ, ուրեմն կլինի այն, ինչ եղել է այս 20 տարիների ընթացքում».- ասաց վրացագետը։