Open news feed Close news feed
A A
Video

«Սերժ Սարգսյանը Հայաստանը չէ» (video)

Ռուսաստանը ռուս լրագրող Դմիտրի Կիսելյովի շուրթերով Հայաստանի վրա բարոյական ճնշում գործադրեց։ Այսօր «Ա1+»-ի հետ զրույցում հայտարարեց ռեժիսոր Արա Շիրինյանը. «Նրանց նպատակը մեկն է՝ Հայաստանին ստորացված ձեւով ներքաշել Ռուսական նոր կայսրություն, որի անունն է՝ Եվրասիական միություն»։ Արա Շիրինյանը վստահ է՝ ԱԺ-ում ռուս լրագրողի հետ հանդիպման ժամանակ հայ պաշտոնյաները պետք է արժանի պատասխան տային, այլ ոչ թե արդարանային, որ Հայաստանում ռուսերենի մակարդակը բարձր է. «Կարծում եմ՝ սա հարված է անկախ պետության ներքին գործերին, այս հայտարարությանը պետք է պաշտոնապես պատասխանել»,- նշեց նա։