A
A
Փողոցն անցնելուց առաջ խաչակնքվում են (video)
Support A1+!Փոխգնդապետ Խաչատրյանի խոստումից անցել է 23 օր, իսկ նախազգուշացնող դեղին գծանշաններն այդպես էլ ասֆալտին չեն հայտնվել։ Սարիթաղցիներն արդեն հոգնել են բարձրաձայնել, որ ամեն օր փողոցն անցնում են վտանգի ենթարկելով իրենց կյանքը։ Ինչպես իրենք են ասում՝ յուրաքանչյուր անցումից առաջ խաչակնքվում են։ Գծանշանի առկայությունը անհրաժեշտ է, և անպայման պետք է հրատապ լուծում տրվի՝ ճանապարհային ոստիկանապետի տեղակալի խոսքերն են. Հենրիկ Բարսեղյանը շատ լավ է հիշում։ Հետիոտնային անցումի հարևանությամբ գործող իր կրպակից նա ամեն օր ականատես է լինում սարսափելի տեսարանների, երբեմն կրպակից դուրս է վազում սառը ջրով, վախեցած հետիոտնին օգնելու համար։ Բնակիչների խնդրանքով «Ա1+»-ը կրկին կապ հաստատեց Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի պետի հետ։