A
A
Ինչո՞ւ ընկավ Շահումյանը (video)
Support A1+!Շահումյանի անկումից անցել է 22 տարի, սակայն, պատերազմական գործողությունների մասնակիցները վստահեցնում են՝ հայրենի հողը զիջեցինք ոչ թե անզորության, այլ քաղաքական որոշման արդյունքում։ «Որքան էլ այսօր փորձեն են պատմությունն աղավաղել, իրադարձությունները ներկայացնել տվյալ քաղաքական իրավիճակին համապատասխան, միևնույն է ռուսական զորքերն իսկապես եղել են և կռվել մեր դեմ»,- իրեն իրավունք է վերապահում ասել «Արաբո» ջոկատի հրամանատարը։ Շահումյանի իրադարձությունները պետք է մեզ համար լավ դաս լինեն, մեր ամենալավ բարեկամը մենք ենք, 1200 կամավորներով ջախջախել ենք ադրբեջանական 8 հազարանոց զորքին,- հիշեցնում է Մանվել Եղիազարյանը։ «Մենք հայերով պետք է գիտակցենք, որ ոչ մի գերտերության, ոչ մի զորքի չպետք է վստահենք»,- ասաց նա։