Open news feed Close news feed
A A
Video

Շահումյանը հնարավոր չէր չհանձնել հակառակորդին (video)

Շահումյանը հնարավոր չէր չհանձնել հակառակորդին։ 23 տարի անց այսօր էլ ցավով խոստովանում են շահումյանցիները։ Այսօր Շահումյանի հայաթափման օրն է։ 1991 թվականի հունիսի 13-ին Շահումյանը հանձնվեց հակառակորդին։ Մինչ օրս շահումյանցիները չեն մոռացել ծննդավայրում անցկացրած վերջին օրերը։ Շահումյանցի Նորա Գալստյանի ականջներում դեռ հակառակորդի կրակոցի ձայներն են հնչում։ Այդպես էլ չի հարմարվում ադրբեջանցուն տուն-տեղը թողնելու հանգամանքին, մոռանալ չի կարող նաև հակառակորդի պատճառած ցավը. «Րուգունը վար կյալիսար, սկսումին կրակոցները՝ մեր տան առաջը սաղ ճղոպրի ծառերին, էդ ծառերի միջավը մըր վիրա կրաքին տալիս. ռավետը տեսնումի տանը ըռաջին 5-6 գյուլյա կար վըրտառած»,- վերհիշում է շահումյանցի կինը: