A
A
ՕԵԿ-ը պատրաստ է (video)
Support A1+!Բլոգեր Տիգրան Քոչարյանի կարծիքով՝ ռուս լրագրող Դմիտրի Կիսելյովի ելույթը ՀՀ ԱԺ-ում շատ անհաջող էր. «Տհաճ էր տեսնել «Համեր» մեքենան մեր խորհրդարանի աստիճաններին: Իմ կարծիքով՝ նրա այցն ավելի շատ մասնավոր էր, ոչ թե պետական: Խնդիրը այստեղ կազմակերպիչների մեջ է, որ թույլ են տվել նրան այդպես արտահայտվել»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց բլոգերը: Տիգրան Քոչարյանը ռուսական կողմին խորհուրդ է տալիս մարդ ուղարկելուց առաջ մի քիչ հասկանալ՝ ում է ուղարկում. «Բացատրեին մարդուն երկրի ներքին վիճակը»: Քաղաքացիական պայմանագրի կառավարման խորհրդի անդամ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ եթե հայ լրագրողները կամ պաշտոնյաները այցելեին Ռուսաստան, ապա իրենց նման հայտարարություններ թույլ չէին տա: