Open news feed Close news feed
A A
Video

Ջուրը ևս կթանկանա՞ (video)

«Երևան ջուր»-ը պատրաստ է ամռան շոգ եղանակին ջրով ապահովել ազգաբնակչությանը. այս մասին այսօր հայտարարեց ընկերության «Արևելք» շահագործման տնօրեն Կարապետ Օհանյանը: Նա վստահեցնում է՝ ջրամատակարարման համակարգը կարգավորող աղբյուրների պոմպակայաններն իդեալական վիճակում են: Կարապետ Օհանյանի տեղեկացմամբ՝ ամռան եղանակին բազմակի ջրազրկումներ կլինեն: Ըստ նրա՝ հաճախակի ջրազրկումները պայմանավորված կլինեն շինարարական աշխատանքներով։ Անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետ կբարձրանա նաև ջրի գինը, Կարապետ Օհանյանն ասաց, որ սակագնի մասին խոսելն իր ոլորտը չէ, սակայն որպես քաղաքացի հնչեցրեց իր տեսակետը. «Ջրի սակագինը վերջին տարիներին փոփոխության չի ենթարկվել, գնի բարձրացումը կլինի հանրային հանձնաժողովի որոշումը, չեմ ուզում դեռ չկայացած որոշման մասին խոսել»։