Սերժ Սարգսյանի հրաժարականը անհրաժեշտ է.Աշոտ Մանուչարյան (video)
Support A1+!«Համամոլորակային աշխարհակարգը պահպանող ուժերը գնում են իրենց տրամաբանությամբ, իսկ մենք չգիտենք, թե հաջորդ քաոսը նրանք որ պետությունում կստեղծեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը` անդրադառնալով Ղարաբաղի հարցին ռուս-ադրբեջանական հարաբերությունների համատեքստում։ Պարոն Մանուչարյանը կարծում է, որ այսօր քաղաքական կլիման գրեթե բոլոր պետություններում կախված է ԱՄՆ և ՌԴ հակամարտությունից: Ամերիկան փորձում է Ռուսաստանին խաբել` Ադրբեջանի նկատմամբ կոշտ դիրքորոշում հայտնելով, որպեսզի տպավորություն ստեղծվի, թե ՌԴ-ն կարող է Ադրբեջանին դարձնել Մաքսային Միության անդամ պետություն. «Այս պահին համամոլորակային քաոս է. Եվրոպայի և ՌԴ-ի միջև կապն ընդհատվում է, իսկ Ուկրաինան դրա վառ օրինակ է, այդ պատճառով Ռուսաստանը փորձում է իր դիրքերը հաստատել Կովկասում».- շարունակեց Աշոտ Մանուչարյանը: