Open news feed Close news feed
A A
Video

Վերնիսաժի կրակոցների գործով տուժող չկա (video)

Վերնիսաժի գործով անցնող եւ երկու կրակոց ստացած Վալերի Հովհաննիսյանը մինչ օրս տուժող չի ճանաչվել, նա վկայի կարգավիճակում է։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց նրա պաշտպան Լեւոն Բաղդասարյանը։ Պարոն Բաղդասարյանի խոսքերով՝ քրեական դատավարության օրենսգրքի 54 հոդվածով տուժող է ճանաչվում այն անձը, ում չթույլատրված արարքով անմիջականորեն պատճառվել է բարոյական, ֆիզիկական եւ գույքային վնաս։ Ուստի տվյալ դեպքում ոչ միայն երկու հրազենային վնասվածք ստացած 29-ամյա Վալերի Հովհաննիսյանը պետք է ճանաչվի գործով տուժող, այլ նաեւ նրա հայրը՝ Սամվել Հովհաննիսյանը, քանի որ վնասվածքները ստացել է հորը պատկանող մեքենայի մեջ։ Սակայն այդ մեքենան այժմ չկա։ Այսօր Լեւոն Բաղդասարյանը անդրադարձավ նաեւ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի այն հայտարարությանը, թե կրակողի փոխարեն ինքը եւս նման կերպ կվարվեր։