Ինչու հայ լրագրողը չի կարող իրեն պահել Կիսելյովի պես (video)
Support A1+!Որեւէ խոսք մեր նահատակների մասին չի եղել, եղել է պարզապես դիտարկում, որ մենք երկրորդ պլան ենք մղել ռուսերեն լեզուն, եւ մեր երեխաներն ու երիտասարդները քիչ գիտեն ռուսերեն. Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում վստահեցրեց ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանը, որը երեկ ԱԺ «Գրիբոյեդով» ակումբում մասնակցել էր Կրեմլի խոսնակ, մեկնաբան Դմիտրի Կիսելյովի հետ բանավեճ-քննարկմանը: Դմիտրի Կիսելյովը երեկ հայ պատգամավորների ու լրագրողների հետ հանդիպմանը հանդիմանել է հայ ժողովրդին՝ ռուսական մշակույթը երկրորդ պլան մղելու համար, եւ որ ՀՀ-ում գնալով մոռանում են ռուսաց լեզուն: Այսօր արդեն ԱԺ նիստերի դահլիճում այս հանգամանքը ընդդիմադիր պատգամավորների համար բուռն քննարկման առիթ հանդիսացավ: Տիկին Աճեմյանը վստահեցնում է՝ ինքը մասնակցել է այդ հանդիպմանը, որպեսզի իր ականջներով լսի, իր աչքերով տեսնի այն, ինչ երեկ տեղի ունեցավ. «Մեր հանդիպման առաջին մեծ հատվածը նվիրված էր Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին: Ռուսները ոչ մի հարթակ բաց չեն թողնում՝ խոսելու այդ մասին»: