Open news feed Close news feed
A A
Video

Ընդդիմությանը պաշտոն տալուն դեմ չեն, բայց ոչ խոշոր (video)

Հանրապետական պատգամավոր Հայկ Մարտիրոսյանը չի սիրում, երբ ոմանք ժամանակ են տալիս Հանրապետականին՝ իրականացնելու իրենց 12 կետերը. «Նշանակում է՝ ուլտիմատումի լեզվով խոսել։ Անընդունելի երեւույթ է, ուլտիմատում ընդհանրապես չեմ սիրում»։ Պարոն Մարտիրոսյանը քառյակի ուժերին առաջարկում է՝ նստենք, խոսենք, կարող է հանրապետականին տրված 4 ամիս ժամկետը դառնա 4 տարի։ Բայց այնպես չէ, որ ՀՀԿ-ական պատգամավորի սիրտը դող է ընկել քառյակի տված ժամկետից, ինչքան կարողանում են, այնքան աշխատում են. «Բնականաբար, եթե ժողովուրդը մեզ քննադատում է, դա առողջ քննադատություն է»։ ՀՀԿ խմբակցության անդամ Սուքիաս Ավետիսյանն ուշադիր է կարդացել քառյակի 12 կետերը, դրանք երեք-չորս ամսում իրականացնելիք խնդիրներ չեն: Ավելին, այնտեղ շատ են մերժելի կետերը; Օրինակ, համամասնական 100 տոկոսանոց ընտրակարգը. «Ես չեմ գտնում որեւիցե մի քաղաքագետ, որ փորձի ինձ համոզել, որ 100 տոկոս համամասնականն իդեալական ընտրակարգ է»։ Որոտանի վաճառքը Ազգային ժողովի համաձայնությամբ իրականացնելու քառյակի պահանջի գնացքը գնացել է՝ «Որոտան ՀԷԿ-երի համալիրը» վաճառված է առանց Ազգային ժողովի համաձայնության. «Սահմանադրությամբ եւ օրենսդրորեն պարտադրված չէ,կարելի է եւ-եւ տարբերակը,կարելի էր բերել Ազգային ժողով, կարելի էր չբերել»: