Open news feed Close news feed
A A
Video

Լեւոն Զուրաբյանի 5-րդ սենսացիոն եզրահանգումը (video)

Նախորդ Կառավարության սխալների 5 եզրահանգում ներկայացրեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Նա այսօր ԱԺ-ում 2013թ. պետական բյուջեի կատարողականի քննարկումներին իր ելույթի ժամանակ հայտարարեց, որ փորձելու է գնահատել արդեն ընկած Կառավարության հաշվետվությունը. «Ընկածների մասին հայերենում շատ արտահայտություններ կան` ընկածին չեն խփում, դանակավորներն են շատանում: Սակայն մենք այդ սկզբունքով չենք առաջնորդվի, այլ կներկայացնենք ցուցանիշները»: Ըստ նրա` իրականում 2013թ. որեւէ տնտեսական աճ գոյություն չունի, թեեւ այդքան խոսում էին. «Իսկ ստվերից դուրս գալու մասին խոսակցություններն ավելորդ են: Ասվում է, որ բյուջեի եկամտային մասն ավելացել է: Միգուցե սա հենց հարկային տեռորի արդյունքում է ձեռք բերվել, երբ փակվեցին հազարավոր ձեռնարկություններ»: