A
A
Կոմունիստները մանդատ են ուզում եւ 1-ին խոսափողը (video)
Support A1+!Հայաստանի կոմունիստական եւ Հայաստանի Առաջադիմական կոմունիստական կուսակցություններն այսօր մի սեղանի շուրջ նստեցին որպես միասնական քաղաքական միավոր։ Հենց աշխատանքային խմբի առաջին հավաքում կոմունիստները ներկայացրին իրենց ծրագրերը։ Նրանք խոստանում են 2017 թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքում պատգամավորի մանդատ ձեռք բերել։ «Հնարավորություն ունենալ օգտվել առաջին միկրոֆոնից եւ բարձրացնել այն հարցերը, որը հուզում է ժողովրդին եւ կուսակցությանը»,- «Ա1+»-ին իրենց ցանկությունը հայտնեց ՀԿԿ առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը։ Իսկ այսօր Հայաստանի կոմունիստները դատապարտում են էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացումը, դա համարում հանցագործություն՝ պետական մակարդակով։