Open news feed Close news feed
A A
Video

Գալուստ Սահակյան. «Սահմանադրությունը քաղաքական գործիչների գործը չէ» (video)

Ինչպե՞ս է Սերժ Սարգսյանը պահպանելու իշխանությունը սահմանադրական բարեփոխումներից հետո։ Այս հարցը հետաքրքիր է նաեւ արդարադատության փոխնախարար Գրիգորի Մուրադյանին. «Ինքը պարզ ասեց, որ չի դառնալու վարչապետ, եթե մենք անցում անենք խորհրդարանական կառավարման ձեւին»։ Ըստ փոխնախարարի, բարեփոխումները նախաձեռնելով Սերժ Սարգսյանը չի փորձի պահպանել նաեւ նախագահի աթոռը, բայց դա չի նշանակում, որ նա պետք է ընդհանրապես հեռու մնա Հայաստանի քաղաքական դաշտից. «Ինչո՞ւ դուք պետք է բացառեք, որ գործող նախագահը չի կարող հավակնել որեւէ այլ պաշտոնի։ Ըստ ձեզ դա տրամաբանական կլինե՞ր»։ Սերժ Սարգսյանը իշխանությունը պահպանելու մեկ ծանրակշիռ պատճառ ունի՝ ըստ հանրապետական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի. «Ինքը իմ կարծիքով իշխանության մեջ է հավերժ, որովհետեւ ղեկավարում է Հանրապետական կուսակցությունը»։