«Հովիկ Աբրահամյանը տարատեսակ հարցերը «ջրելու» լավ փորձ ունի» (video)
Support A1+!Կոմիտասի 5 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքների դեմ պայքարող բնակիչները դժգոհ են վարչապետից։ Կառավարության մեկ էջանոց պատասխանում նրանք ոչ մի կետ չեն գտնում, որ համապատասխանի իրականությանը. «Մասնավորապես հենց առաջին պարբերության մեջ ասված է, որ համաձայնության են եկել բնակիչների հետ, բայց այդպիսի բան չի եղել։ Նաև նշվում է, որ այս խնդրի վերաբերյալ դատարանը կայացրել է որոշում, ըստ որի՝ բնակիչների կողմից մերժել է հայցը, այդպիսի բան նույնպես չի եղել, կառուցապատողն է մեզ դատի տվել։ Նշվում է, որ մեկ ծառ է հատվել, սակայն շինհրապարակի փոխարեն մեծ զոնա էր կանաչ տարածության, ամբողջը հատվել է»,- ասաց բնակիչներից Սուսաննա Թերզյանը։ Բնակիչները պատրաստվում են հերթական բաց նամակով պատասխանել Հովիկ Աբրահամյանին. «Հասարակությանը տեղյակ պետք է պահենք, թե ինչ է տեղի ունենում։ Մենք ունենք երեք դատական գործ, որ գտնվում է վարչական դատարանում, այսինքն` մարդիկ ընդունել են, որ մենք հիմք ունենք, բայց շինարարությունը շարունակվում է»։