Open news feed Close news feed
A A
Video

Հեշտ ընդունելություն, թանկ վարձավճարներով (video)

«Սփյուռքահայ ուսանողների ներկայիս խնդիրն ուսման վարձերի բարձ լինելն է, նրանք ավելի շատ են վճարում, քան տեղացի ուսանողները»,-այսօր այս մասին հայտարարեց «Սփյուռքահայ ուսանողների խորհուրդ (ՈՒՀԿ)»-ի նախագահ Սամվել Մկոյանը։Բանախոսն ընդգծեց, որ նման վերաբերմունքը տպավորություն է ստեղծում, որ մեր սփյուռքահայ հայրենակիցները Հայաստանի համար օտար են. «Վճարում են երեսուն և հիսուն տոկոս ավելի, դա լուրջ խնդիր։ Եթե սփյուռքի բաժնով են ընդունվում, ապա վարձերն ավելի բարձր են, իսկ ընդունելությունը՝ հեշտ: Եթե ուսանողն ԱՊՀ տարածքից է, երեսուն տոկոս ավելի է վճարում, եթե այլ տարածքներից՝ հիսուն տոկոս»,- ներկայացրեց նա: Սամվել Մկոյանը նշեց, որ սփյուռքահայ ուսանողները կարող են ընդունելությանը մասնակցել ինչպես տեղացիները. «Բայց այստեղ հարց է առաջանում՝ արդյո՞ք արտերկրում հայկական դպրոց հաճախած երիտասարդը կարող է տեղացու նման նույն մակարդակով հանձնել, օրինակ ՝ հայոց պատմություն կամ հայոց լեզու առարկաները»։