«Միկոյանի արձանը տեղադրելով ուզում են Սովետը վերականգնել» (video)
Support A1+!«Անաստաս Միկոյանի արձանի տեղադրումը ուղղակիորեն կապված է պուտինյան այն հայտարարության հետ, որ Սովետն ուզում են վերականգնեն։ Կարծում եմ` ուղղակի հաճոյանալով այն մարդուն, որը 4 մլրդ դոլարի զենք է վաճառել Ադրբեջանին, հիմա էլ ուզում է էսպես ասած կոմունիստական անցյալը վերականգնե՞լ։ Չմոռանանք, թե ինչ է արել Միկոյանը ոչ թե խորհրդային միության համար, այլ հայ ժողովրդի համար»,-այսօր ասաց ԱԺԴ կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը՝ խոսելով Երեւանում Անաստաս Միկոյանի արձանի տեղադրմանը։ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանն ընդհանրապես դեմ է արձաններին։ Նա արձանապաշտ չէ։ Պարոն Բլեյանին զարմացնում է, թե ինչպես է Երեւանի ավագանին (ՀՀԿ, ԲՀԿ անդամները) փորձում արդարանալ. «Արձանը դնողները՝ իր ռեժիսորով, իր ճարտարապետով, անունները ձեզ հայտնի են, չեմ էլ ուզում տամ, բոլորն արդարանում եմ, ո՞ւմ առաջ։ Ինչի՞ համար են արդարանում, ո՞վ է այս հարցը բարձրացրել։ Այս երեւույթը խորհրդային միության ռեստավրացիան է, որի ավերակների տակ են ուզում թողնել Հայաստանի հանրապետությունը։ Սա թույլ տալ, իհարկե, չի կարելի»։