Open news feed Close news feed
A A
Video

«Հակամարտությունը Հայաստանի հետ է, ոչ թե Արցախի» (video)

«Իրոք շատ գեղեցիկ երկրում ենք ապրում: Ես ոչ մի բան չեմ կարող ասել, որովհետեւ վաղը կամ մյուս օրը Սյունիքը ճանաչվելու է ժողովրդավարության պոստ, քանի որ այդպիսի ընտրություններ են տեղի ունեցել, չնայած, որ սպանություններ են եղել, բայց էդպես էլ է լինում, ճանապարհը դժվար է դեպի նոր ժողովրդավարություն։ Մենք ունենալու ենք նոր Սյունիք: Ես ապրում եմ ժողովրդավար երկրում»,- «Ա1+»-ի խնդրանքով անդրադառնալով երեկ Գորիս քաղաքում տեղի ունեցած համայնքի ղեկավարի ընտրություններին՝ հայտարարեց քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը։ Վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանի թոհուբոհը ոչ այսօր է սկսվել, ոչ երեկ: Սկսվել է այն պահից, երբ Արցախը բանակցային գործընթացների մեջ դարձավ սայլի հինգերորդ անիվը. անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցող կրակոցներին՝ նշեց բանախոսը։