Open news feed Close news feed
A A
Video

Միջազգային գիտաժողովի փակում (video)

Երևան, 4-6 Հունիսի 2014 -- Ականավոր ճարտարապետ Թորոս Թորամանյանի ծննդյան 150 ամյակի առթիվ «Օժանդակություն տեղական հաստատություններին մշակութային ժառանգության պահպանման և վերականգնման ոլորտում» ծրագրի շրջանակում Միլանի պոլիտեխնիկը ՀՀ մշակույթի նախարարության հետ համտեղ կազմակերպում է միջազգային գիտաժողով, որի ընթացքում կքննարկվեն Հայաստանի և արտերկրի ճարտարապետական ժառանգության պահպանման և ընդլայնման նոր սահմանները: Գիտաժողովը կեզրափակի վերոհիշյալ ծրագիրը` միաժամանակ ելակետ հանդիսանալով ապագա հետազոտությունների և ծրագրերի համար, ինչպես նաև նպաստելով տարբեր փորձագետների և կազմակերպությունների միջև բազմառարկայական կապերի և համագործակցության ձևավորմանը: Գիտաժողովը կմիավորի գիտաշխատողների, մասնագետների, ինչպես նաև պատմամշակութային ժառանգության ոլորտում քաղաքականություն իրականացնողներին, որոնք կներկայացնեն և կքննարկեն հնագիտական, ճարտարապետական և քաղաքաշինական ժառանգությանն ու միջավայրին վերաբերող հիմնահարցերը և դրանց զարգացման ուղիները: Ընդունվում են ճարտարապետական և հնագիտական ժառանգության վերաբերյալ ընդհանուր կամ թեմատիկ զեկույցներ, որոնք կներառեն ինչպես պահպանության ոլորտի մասնագետների կամ հաստատությունների, այնպես էլ տվյալ ոլորտի հետազոտողների կամ տեսականորեն առնչվողների արտահայտած տեսակետները: