A
A
Լարված իրավիճակ. դատավորը լքեց դահլիճը (video)
Support A1+!Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում,որտեղ ընթանում է պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի դատավարությունը, լարված իրավիճակ է։ Դատավորը լքել է դահլիճը՝ աղմուկից հետո։ Իսկ ամեն ինչ սկսվեց նրանից, երբ մեղադրող կողմը՝ դատախազ Կարեն Հարությունյանը, միջնորդեց կարդալ Վոլոդյա Ավետիսյանի հեռախոսազրույցների վերծանումները, ինչին դեմ էր պաշտպան Արա Զաքարյանը՝ պատճառաբանությամբ, որ դա մարդու իրավունքների խախտում է։ Երբ, այնուամենայնիվ, նա սկսեց ընթերցել, դահլիճում գտնվողները սկսեցին վանկարկել ու պահանջել դատարանում ներկայացնել բուն ձայնագրությունը։ Դատական նիստի շարունակության մասին ոչինչ չասելով՝ դատավոր Լեւոն Ավետիսյանը դուրս եկավ դահլիճից։