Open news feed Close news feed
A A
Video

«Ասում ա ասֆալտ կփռեմ ու դառնում ա պատգամավոր» (video)

Ինչու պատասխանատվություն չի կրում ժողովրդի վստահության քվե ստացած պատգամավորն իր նախընտրական խոստումները չկատարելու համար։ Այսօր Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի քննարկման ժամանակ հարց բարձրացրեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը. «Պատգամավորը խոստանում-ասում է՝ ես ասֆալտ կփռեմ ու դառնումա պատգամավոր»։ Միաժամանակ, պարոն Մինասյանը հիշեցրեց՝ ասֆալտապատումը պատգամավորի գործառույթը չէ. «Պետք է ամեն մեկն իր լիազորությունների սահմաններում իր խոստումները տա, այլ ոչ թե... հասկանում եք»։ Պատգամավորի հարցը զարմացրեց Մասնագիտական հանձնաժողովի անդամ, արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանին. «Եթե այնուամենայնիվ գրես՝ ինքը ինչ պետք է անի, ի՞նչ ենք անելու, պատասխանատվությա՞ն ենք ենթարկելու, թե՞ ոչ»։