Open news feed Close news feed
A A
Video

Հայաստանը Ուզբեկստանի հետ կունենա ազատ առեւտրի ռեժիմ (video)

ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն այսօր քննարկել է «Ազատ առեւտրի գոտու մասին» պայմանագրում տեղ գտած փոփոխությունները: Պատգամավորներն առիթն օգտագործել են ու Էկոնոմիկայի նախարարի տեղակալին հարցեր ուղղել Մաքսային միությունից։ Այսուհետ Հայաստանը նաեւ Ուզբեկստանի հետ կունենա ազատ առեւտրի ռեժիմ: Այսօր ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում հայտարարեց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը` ներկայացնելով 2013թ. մայիսի 31-ին Մինսկում ստորագրված «Ազատ առեւտրի գոտու մասին» պայմանագրում տեղ գտած փոփոխությունները: Այսպիսով, թեեւ Ուզբեկստանի հետ մեր արտաքին առեւտրի ծավալները շատ փոքր են, սակայն ինչպես տեղեկացրեց փոխնախարարը, կունենանք զրո մաքսատուրք ռեժիմ: