Open news feed Close news feed
A A
Video

Ստամբուկցյանը` Նազարբաևին` դու ո՛վ ես (video)

Հասարակական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանը ճիշտ է համարում Հայաստանի՝ Մաքսային Միության միանալու որոշումը։ Նրա խոսքով՝ յուրաքանչյուր պետություն ունի իր շահերը, սակայն Ռուսաստանը ժամանակ առ ժամանակ է իր շահերը առաջ քաշում, իսկ Եվրամիությունը՝ միշտ։ «Պետությունը ուրիշ պետության համար բարի լինել չի կարող, ունի իր պետական, իր ազգային շահը։ Ռուսաստանը շատ անգամ եղել է, որ մատնել է թշնամուն եւ միաժամանակ վնաս է պատճառել՝ օրինակ «Կոլցո օպերացիա»-ն, բայց այսօր միակ հնարավորությունն է ՄՄ-ին միանալը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Խաչիկ Ստամբոլցյանը։ Ըստ նրա՝ այսօր մենք ունենք Արցախյան եւ պաշտպանության խնդիր, եւ ձեռնտու չէ, որ ԵՄ-ն միջամտի։