A
A
Օգնության ձեռք` երեխաներին (video)
Support A1+!Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում յուրաքանչյուր 5-րդ երեխայի մոտ արձանագրվել է թերաճություն։ Աճի դանդաղումը , ինչպես նաեւ հաճախակի հանդիպող սակավարյունությունը մասնագետները պայմանավորում են թերսնուցմամբ։ «Արդեն 9 ամսականից սկսած՝ մենք ցածր հեմոգլոբին ենք նկատում։ Հիմնականում վատ ապրելու, վատ սոցիալական պայմանների հետեւանքն է»,-ասում է Ներքին Կարմրաղբյուրի առողջության կենտրոնի տնօրեն Ասյա Մարդանյանը։ Հայրենի իշխանությունների փոխարեն, այս երեխաներին այսօր օգնության ձեռք են մեկնում արտասահմանցի մասնագետներն ու դոնոր կազմակերպությունները, որոնք Հայ օգնության ֆոնդի հետ համատեղ ոչ միայն ֆինանսավորում, այլ նաև պարբերաբար այցելում են մարզ։