Էլեկտրաէներգիան կթանկանա (video)
Support A1+!Էլեկտրաէներգիայի սակագինը Հայաստանում կբարձրանա առաջիկա ամիսներին։ Այսօր նման կանխատեսում արեց տնտեսագետ-փորձագետ Աշոտ Եղիազարյանը։ «Նախատեսվում է էլէներգիայի բարձրացում բոլոր խմբերի համար։ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տարածած հաղորդագրությունից պարզ է դառնում, որ հայկական էներգետիկայի համակարգը հիվանդ է եւ կարելի է ճգնաժամային տարրեր տեսնել»։ Իսկ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաղորդագրության մեջ ասվում է, որ Էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ֆինանսական կայունության և սպառողներին հուսալի ու անվտանգ էլեկտրամատակարարման ապահովման նպատակով անհրաժեշտ է շուրջ 20 մլրդ դրամ (առանց ԱԱՀ-ի) լրացուցիչ գումար: Ընկերություններում առաջացող ֆինանսական ճեղքվածքը փակելու համար նախատեսվում է բոլոր սպառողական խմբերին մատակարարվող էլեկտրաէներգիայի գործող սակագների բարձրացում 3,8-4,3 դրամ/կՎտժ-ի (ներառյալ ԱԱՀ-ն) սահմաններում»։