Open news feed Close news feed
A A
Video

Ինչո՞ւ չհաջողվեց պահպանել Հին Երևանը (video)

Երեւանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանն այսօր, պատասխանելով «Ա1+»-ի հարցերին, անդրադարձել է մայրաքաղաքի ճարտարապետական տեսքին: Պարոն Բարսեղյանը քիչ է հարցազրույցներ տալիս, եւ նրա կարծիքը Երեւանում այս պահին ընթացող ճարտարապետական փոփոխությունների ենթատեքստում խիստ կարեւոր էր: Երեւանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը Հյուսիսային պողոտայում կամ մյուս նորակառույցների դեպքում շտկումների խնդիր չի տեսնում. «Ամեն մի օբյեկտ կրում է իր վրա դաջվածք: Ամեն մի երեւույթ յուրովի մոտեցում է պահանջում: Այո, մենք որոշակի կորուստներ ունեցել ենք այս տարիների ընթացքում, գաղտնիք չէ: Դա մեր անփորձության, դա մեր ոչ պատրաստ լինելու հասարակությունից սկսած մինչեւ կառավարող այրերը, մասնագետները, մենք նույնպես անցանք ցնցումային փուլ»: