Open news feed Close news feed
A A
Video

«Նախարարը մատնել է հանրապետական իշխանության իրական նպատակը» (video)

Վատ է, որ Միկոյանը ներքաշվել է ուրիշների հանցանքները արդարացնելու մեջ,-կարծում է Ազգային Միացյալ կուսակցության նախկին անդամ, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Նիկոյանը։ Ըստ նրա` Միկոյանի արձանը կանգնեցնելիս պետք է լսել ժողովրդի ձայնը. «Եթե հասարակության մեջ ավելի շատ է բացասական էմոցիաներ առաջացնում, կարծում եմ, որ այլ որոշում պետք է կայացնել»։ Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը դեռ չի լսել, ժողովրդի ձայնը ձրի չեն լսում, պատվեր է պետք. «Ինձ ո՞վ պետք է պատվիրի նման հարցում, դու պատվիրի, ես հարցումն անեմ»։ Բայց Միկոյանի արձանն, ըստ սոցիոլոգի, պետք է լինի Երեւանում։ Մարդ էր, որը խորհրդային ժողովրդի բարեկեցության հեղինակն է եւ կանխեց երրորդ համաշխարհային պատերազմը։ Իսկ թե ինչ չարություններ է արել այդ մարդը, սոցիոլոգին այնքան էլ չի հուզում, կարեւորը՝ Երեւանը դեմք ունենա. «Եթե մենք դառնում ենք տուրիստական կենտրոն, լավ կլինի, որ էն մարդը, որը համաշխարհային պատերազմը կանխել ա, նրա բանը լինի, ասենք, սա էն մարդն ա, որ էն բանն արել ա՝ մոռանալով մնացածը»։