Open news feed Close news feed
A A
Video

Հայաստանի ապագան ՄՄ-ում է.Արամ Կարապետյան (video)

Մաքսային միության ջատագով, «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը գիտեր, որ Աստանայում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը իրեն լավ չի պահելու։ Անդրադառնալով Աստանայում՝ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ժամանակ Նազարբաեւի ընթերցած նամակին՝ նշեց Արամ Կարապետյանը։ «Չգիտեի նամակ է գրելու թե ինչ, բայց գիտեի, որ ինչ-որ մի բան անելու է: Հասկանում եմ իր փոխհարաբերությունները Ալիեւի հետ: Այս պարագայում, կարծում եմ, քաղաքականապես հիմարություն էր Ալիեւի ասածը: Դա ենթադրում է սահմանների վրա լարվածություն, ամերիկացիների քայլը՝ Ուորլիքի հայտարարությունը, դրան գումարվեց նաեւ նամակը: Դա քաղաքական առումով հիմարություն էր, որովհետեւ իր մեջ չէր պարունակում որեւէ նյութ քննարկման: Սերժ Սարգսյանը ճիշտ էր ասում՝ իսկ ո՞վ ասաց, որ Ղարաբաղով պետք է Հայաստանը մտնի Մաքսային միություն»: