Ամառային դպրոցների համար պետական ծրագիր չկա (video)
Support A1+!Ամառային դպրոցների գործունեությունը լիցենզավորման ենթակա չէ, այսինքն` Կրթության ու գիտության նախարարության հետ որեւէ առնչություն չունի։ «Պահանջարկը ես էլ եմ տեսնում, որ կա, դաշտում նոր առաջարկություններ կան։ Պետության կողմից իրականացվում է ծրագիր ամառային ճամբարի տեսքով, որի շրջանակներում ամենաանապահով ընտանիքների երեխաները` շուրջ 3000 երեխա, հնարավորություն են ստանում իրենց երկշաբաթյա հանգիստն անցկացնել առողջարաններից մեկում»,- «Ա1+»-ին վստահեցրեց Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը։ Նրա խոսքով՝ ամառային դպրոցների համար պետական ծրագիր չկա, եւ նման տեսակի լիազորություններ նախարարությանը վերապահված չէ։ «Եթե մասնավորը տեսնում է, որ կա պահանջարկ, կարող է այդ դաշտում ավելի աշխույժ գործել»,- խորհուրդ տվեց Կրթության եւ գիտության նախարարը։