Open news feed Close news feed
A A
Video

Լեւոն Տեր-Պետրոսյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը մեղավոր չեն (video)

Ղարաբաղի հարցն իսկապես այն հարցը չէր, որը պետք է քննարկվեր Աստանայում, և այն շատ հեշտ կարելի էր շրջանցել, այս կարծիքին է «Ժառանգության» անդամ Ստեփան Սաֆարյանը. «Ցավն այն է, որ մեր իշխանությունն այնքան թուլացած է, այնքան խղճուկ ու անպատրաստ է, որ չկարողացավ այդ անել»։ Ստեփան Սաֆարյանն անհիմն է համարում Լեւոն Տեր-Պետրոսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի հասցեին հնչեցրած այն մեղադրանքները, թե 1991թ. ՄԱԿ-ին անդամակցելիս Հայաստանը չի հստակեցրել իր սահմանները։ Հիշեցնենք, որ այդ ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը զբաղեցնում էր արտգործնախարարի պաշտոնը։ «Պետք է ասեմ, որ 1991թ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն գոյություն չուներ, չկար Արցախի ներկայիս տարածքները և հետևաբար այդ մեղադրանքները պարզապես իշխանության հերթական մանիպուլյացիան է, և դրանով իրենք փորձում են սեփական ձախողումները բարդել նախորդների վրա»,- ասաց պարոն Սաֆարյանը։