Open news feed Close news feed
A A
Video

2060 թ-ին Հայաստանում չի լինի 93000 կին եւ ապագա մայր (video)

Սեռով պայմանավորված աբորտների քանակը Հայաստանում ուղղակի մտահոգիչ է։ Մասնագետներն առաջարկում են ՝ երեխայի սեռի մասին պետք է հայտնել այնքան ուշ, որպեսզի այլեւս հնարավոր չլինի ընդհատել հղիությունը. «Լուծումներից մեկը կարող է լինել հենց դա, մի քայլով այս խնդիրը լուծում չի ստանալու»,- ասաց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը։ ՄԱԿ-ի ԲՆակչության հիմնադրամի հետազոտությունը փաստում է, որ վերջին հինգ տարվա ընթացքում 7200 կին դիմել է սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման։ Հետեւանքը եղել է այն, որ յուրաքանչյուր տարի 1400 աղջիկ Հայաստանում չի ծնվել։ «Երեխան աստծո շնորհն է, կապ չունի՝ աղջիկ, թե տղա երեխա է, յուրաքանչյուր երեխան իր հետ բերում է իր շնորհը, իր արժեքները, եւ մենք պետք է վայելենք եւ ուրախանանք, որ երեխա ենք ունենում»,- նշում է «Վորլդ Վիժնի» Հարավային Կովկասի գրասենյակի տնօրեն Հանս Բեդինսկին։