Open news feed Close news feed
A A
Video

«Հայաստանը Հայաստան է, Ղարաբաղը՝ Ղարաբաղ» (video)

ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին ոչինչ չի կարող ասել, թե Հայաստանին ինչ կտա Եվրասիական միությանն անդամակցելը։ Նա միայն բաց տեղեկատվությանն է տիրապետում, որ հուլիսի մեկից Հայաստանը միանալու է այն պետություններին, որոնք կազմելու են Եվրասիական տնտեսական միությունը։ Այս մասին «Ա1+»-ին անձամբ հայտնեց Լեհաստանի դեսպանը։ Ինչ վերաբերում է Աստանայում քննարկված տարբերակին՝ Հայաստանի միացումը Եվրասիական միությանը առանց Լեռնային Ղարաբաղի, ապա դեսպանն օրինակ բերեց Հայաստանի եւ Եվրամիության միջեւ համաձայնագիրը, որի մեջ Լեռնային Ղարաբաղի հարցը չի արծարծվել, բացի այն ձեւերից, որոնց մասին նախկինում խոսվել է։