A
A
Կյանքի պատ. երեխաները կրակի տակ են (video)
Support A1+!Այգեպարի մանկապարտեզի խաղասենյակում հայտնված հակառակորդի փամփուշտը կարող էր հերթական ողբերգության պատճառ դառնալ սահմանամերձ գյուղի ընտանիքներից մեկի համար: Ինչպես ասում են երեխաններին մանկապարտեզ ուղարկող ծնողները՝ Աստված այս անգամ էլ պահապան եղավ։ Ադրբեջանից եկող կրակոցների ու փամփուշտների վտանգի լրջությունն այստեղ երեխաները նույնիսկ չեն գիտակցում։ Դրանք 5-ամյա Սարգիսի հիմնական խաղալիքներն են դարձել։ Երեխաների անվտանգությունը գոնե ինչ-որ չափով ապահովելու համար այգեպարցիները, ինչպես նաեւ Հայ օգնության ֆոնդն անհրաժեշտ է համարում մանկապարտեզին կից պաշտպանական պատի կառուցումը։ Նախագծով պատը պետք է լինի 3 մետր բարձրությամբ, 70 մետր երկարությամբ։