A
A
Կրթություն առանց համակարգչի այլեւս հնարավոր չէ (video)
Support A1+!Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի առաջին դասարանցի Օֆելյա Անդրեասյանն այլեւս չի բաժանվում իր ձեռքի համակարգչից։ Mobile Application Exspo Yerevan ցուցահանդեսի փոքրիկ մասնակիցը մեծ հպարտությամբ խոստովանում է՝ նույնիսկ տառերն է համակարգչով սովորել. «Կարողանում եմ նեթբուքով մուտքագրել, պրինտ ծրագրով նկարել, նյութեր պատրաստել»։ Կրթական համալիրի դասվարը չի կիսում այն տեսակետը, թե տեղեկատվական տեխնոլոգիաները ներխուժելով կրթական համակարգ վնասում են երեխայի մտավոր զարգացմանը. «Կրթությունը պետք է քայլի ժամանակին համընթաց, օրինակ` համակարգիչն առաջին դասարանցիներին օգնեց տառերն ավելի արագ յուրացնել»,-ասաց դասվար Աշխենը։