Open news feed Close news feed
A A
Video

«Սերժ Սարգսյանի համար շատ հարմար ժամանակ է հրաժարական տալու» (video)

«Աբսուրդ»։ Այս բառով է հանրապետականի փոխնախագահը բնորոշում Իլհամ Ալիեւի պահանջը եվրասիական միության երկրներից, ըստ որի՝ Հայաստանը պետք է այդ միությանն անդամակցի առանց Լեռնային Ղարաբաղի։ «Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը միասնական տարածք են»,- ասում է Արմեն Աշոտյանը։ Արմեն Աշոտյանը կատեգորիկ չի պնդի, որ Նազարբաեւը Իլհամ Ալիեւի նամակի մասին նախապես տեղյակ չի պահել Սերժ Սարգսյանին։ Եվ առաջին անգամ չէ, որ Ադրբեջանի նախագահը Հայաստանի անդամակցությունը կանխելու հարցով անհանգստացնում է Ղազախստանի գործընկերոջը. «Կանխել բնականաբար չի հաջողվելու, որովհետեւ Ադրբեջանից չէ կախված անդամակցելու խնդիրը»։