A
A
Հրաչյա Հարությունյանը կարող է տեղափոխվել Հայաստան (video)
Support A1+!Ռուսաստանում վթարի ենթարկված «ԿամԱԶ»-ի վարորդ Հրաչյա Հարությունյանի գործով դատաքննությունը շարունակվում է։ Հարցաքննվում են տուժածները։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի բռնությունների կանխարգելման վարչության պետ Երանուհի Թումանյանցը։ Նշենք, որ մեկ տարի առաջ՝ հուլիսի 13-ին, տեղի ունեցած վթարի արդյունքում ուղեւորատար ավտոբուսի 18 ուղեւոր զրկվել է կյանքից։ «Այս պահին հարցաքննվում են տուժածները՝ գրավոր ցուցմունքներ տալով։ Հրաչյա Հարությունյանի փաստաբանը դեմ չէ, սակայն նրանք չեն ցանկանում, որպեսզի նույն կարգով հարցաքննվեն նաեւ ոստիկաններն ու այն վարորդը, որի մեքենան ընթացել է Հրաչյա Հարությունյանի բեռնատարի հետեւից»։