Open news feed Close news feed
A A
Video

Թանկացումները կշարունակվեն (video)

«Տարին սակավաջուր չէ», - այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը: Նա մասնագետների հետ համակարծիք չէ և տարին չակերտավոր է սակավաջուր համարում: «Ամեն օր անձրև է գալիս, բա ջրամբարները չե՞ն լցվում այդ ջրով: Շատ ցավալի է, որ էս սեզոնին Երևանյան լիճը դատարկվել ու լցվել է Արաքս։ Եթե պետք է, որ այդ ջրերը հարևան հանրապետություն գնան, դա այլ հարց է: Իսկ սակավաջուր տարի հայտարարողն առնվազն կամ տգետ պետք է լինի կամ երկրի թշնամի: Սակավաջուր հայտարարեցին, որ Սևանից ջուր վերցնեն»,-ասում է նա: