Open news feed Close news feed
A A
Video

Հայաստանն այսօր անկախացման խնդիր ունի. Կարո Եղնուկյան (video)

Այսօրվանից ամեն օր մենք պետք է մայիսքսանության հոգեվիճակի մեջ լինենք։ Պատվիրում է Նախախորհրդարանի անդամ Ժիրայր Սեֆիլյանը: Նրա կարծիքով՝ սա Մաքսային միության դեմ պայքարի լավագույն միջոցն է. «Սեպտեմբերի 3-ից հետո գործող ռեժիմը արագ վազքերով սկսեց սլանալ դեպի Մաքսային միություն, այսինքն` դեպի նորացված Խորհրդային միություն»: Մայիսի 28-ը՝ Առաջին հանրապետության օրը, նոր խորհուրդ է ստացել նաեւ Նախախորհրդարանի մեկ այլ անդամի՝ Կարո Եղնուկյանի համար։ Նրա խոսքով` Հայաստանն այսօր անկախացման խնդիր ունի, այս անգամ` Մաքսային միությունից. «Մաքսային միությունը նոր գաղութային կառույց է, քեզ պարտադրում են, որ այնտեղ մտնես»: