A
A
Տիգրան Մանսուրյանի հոբելյանական երեկոն (video)
Support A1+!Նրան համարում են անցյալ դարի 70-ականների հայկական կինոերաժշտության ֆենոմեն: Նա հեղինակ է նվագախմբային, կամերային, երգչախմբային, վոկալ գործերի, որոնք կատարվել ու կատարվում են աշխարհի լավագույն համերգասրահներում: Նա, թերևս, աշխարհում այսօր ամենաճանաչված և մեծ գնահատանք վայելող հայ կոմպոզիտորն է, ում հաջողվել է միաձուլել հայկականը, դասականն ու ավանգարդը: Տիգրան Մանսուրյանն այս տարի դարձավ 75 տարեկան: Համաշխարհային մեծության հայ կոմպոզիտորի հոբելյանական միջոցառումների շարքում վաղը Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը կկայանա համերգ՝ մասնակցությամբ Հայաստանի պետական կամերային նվագախմբի և Հայաստանի պետական կամերային երգչախմբի, Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ: